Խնդիրեն մնացորդով բաժանման վերաբերյալ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 18.11.2021

Օրինակ
10:4=2(2մն.)
250:34=7(12մն.)


1․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։

Լուծում                         Պատ՝.
500:30=16(20մն.)     16 փաթեթ (20մն.)
Կավելանա 20 գիրք


2․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։

Լուծում                       Պատ՝.
153:5=30(3մն.)     30տուփ
վերջին տուփի մեջ 3լ.


3․ Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը:

Լուծում                     Պատ՝.
150:4=37(2մն.)   2մետր


4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:

Լուծում                       Պատ՝.
165:24=6 (21մն.)   7 ավտոբուս


5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:

Լուծում                 Պատ՝.
38:5=7(3մն.)    1-7կոնֆետ
2-3կոնֆետ


6․ Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ:
Լուծում
1.14000:20=700    Պատ՝.800դրամ
2.2000:20=100
3.700+100=800


7․ Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:
Լուծում
8+(8-3-3)=8+2=10լ


8․ Հաշվել 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը:
Լուծում
1. 24×24=576մմ.²
2.576:4=144մմ.²
3.144×3=432մմ.²


9․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
10


10․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

12


11․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

18


12․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

22


Write a comment

Перейти к верхней панели