Վահագն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 17 ноября, 2021

Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնը իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
— Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

Արամազդ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 17 ноября, 2021

Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը:

Մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»:

Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը:
Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում:
Արամազդը բնութագրվում էր որպես «մեծ» և «արի» աստված և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», բոլոր աստվածների հայր, լիություն և առատություն պարգևող: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը:

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Uncategorized | Posted on 17 ноября, 2021

Դեղձանիկ-սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն:
Արդուկ-շորեր արդուկելու գործիք:
Գգվել-Սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել, փայփայել, փաղաքշել:

Перейти к верхней панели