Երջանիկ խրճիթի շարունակություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 16 ноября, 2021

Տղան պատմեց իրեն մեծացրած ընտանիքի մասին, իր  մայրիկին և հայրիկին: Առավոտյան նրանք ճանապարհ ընկան դեպի քաղաք, որտեղ ապրում էին տղայի երկրորդ ծնողները: Առավոտյան, վաճառականը հերթական անքուն գիշերից հետո, ուժասպառ ու անհույս, որ կգտնի կորած տղային, պատշգամբում թեյ էր խմում: Հանկարծ շքեղ առանձնատան դարպասները բացվեցին և ներս մտան երկու ալեհեր ծերունիներ: Վաճառականը տեղից բարձրացավ, որ ձայն տա պահակներին ու հանկարծ տեսավ ծերունիների հետ ներս մտնող կորած տղային: Երեկոյան արդեն սեղանի շուրջ, որ պատրաստել էին գեղեցիկ, հեքիաթային այգում՝ տղան երջանիկ ժպտալով նստած էր իր ծնողների մեջտեղում և առաջին անգամ լիարժեք երջանիկ էր: Ընթրիքից հետո, երջանիկ ընտանիքը դուրս եկավ պատշգամբ, և հիացած նայում էր, թե ինչպես են այգու  հրաշալի ծաղիկները աղավնիներ դարձած երկինք թռչում:

16.11.2021

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 16 ноября, 2021

Կատարե՛ք մնացորդով բաժանում

14 :3=4(2մն.լ)

26: 8=3(2մն.)

45:12=3(9մն.)

123:14=8(11մն.)

569:100=5(69մն.)

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։
10×7+4=74 մնացորդը՝ 4։

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։
21×5+11=116 մնացորդը՝ 11։

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։
17×2+5=39 մնացորդը՝ 5։

 

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։
101×7+2=709 մնացորդը՝ 2։

 

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։
53×3+25=184 մնացորդը՝ 25։

 

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։
1,2,3,4

 

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։
1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18

 

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։
33×5+3=168 մնացորդը՝ 3։

 

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։
47×7+5=334

 

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
5

Առասպել և լեգենդ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 16 ноября, 2021

Առասպել, միֆ (հուն․՝  -խոսք, ասք, ավանդություն), ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։

Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ  ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։

Լեգենդ

Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է

Հայկ և Բել

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 16 ноября, 2021

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում:

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:

Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում:

  Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:

«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։

Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը:Որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով:

Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

Перейти к верхней панели