Պատում Դիլիջանի մասին

0

Posted by rafayelgrigoryan | Posted in ջոկատ | Posted on 23.01.2024

Մենք՝ ջոկատով, երեք օրով գնացել էինք Դիլիջան և հանգևվանել Մագնիտ հյուրատանը։
Մենք մեր սենյակում մնացել էինք վեց հոգով ՝Ես, Մարկը, Տիգրանը, Դավիթը, Ռուբիկը և Պետրոսը։
Առաջին օրը մենք գնացել էինք UWC միջազգային դպրոց, այնտեղ մեզ ցույց էին տվել այդ դպրոցը։
Երկրորդ օրը մենք առավոտյան նախաճաշեցինք,  հետո մենք գնացինք քայլարշավի դիլիջանի ազգային արգելոց, որտեղ մենք երկու կիլոմետրանոց քայլարշավ իրականացրեցինք ու հասանք թաքնված ջրվեժ, իսկ երեկոյան երբ մենք վերադարձանք հյուրատուն, մենք նորից գնացինք այգի քայլելու։
Իսկ երորդ օրը մենք արթնացանք, հաց կերանք և դուրս եկանք դեպի Երևան։

Դիլիջանի մասին

0

Posted by rafayelgrigoryan | Posted in ջոկատ | Posted on 12.01.2024

Բնակչություն` 15700 մարդ (2012թ. հունվարի 1-ի դրությամբ)

Քաղաքային համայնք Տավուշի մարզում, Դիլիջանի տարածաշրջանում: Նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի, Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ոմանք նրա ծագումը կապում են ադրբեջաներեն ,,դելի,,` խենթ և ,,ջան,,` հոգի, սիրտ բառերի հետ, իսկ ոմանք էլ կապում են ինչ որ Դիլիջան կոչվող իշխանի  անվան հետ: Ըստ ժողովրդական ստուգաբանության ,,Դիլի  ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ,,Դիլի ջան,,:
Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։

Օր երեք

0

Posted by rafayelgrigoryan | Posted in ջոկատ | Posted on 11.01.2024

Երբ այսօր ես եկա դպրոց ես գիտեի որ հետաքրքիր և օգտակար օր է լինելու։Երբ մենք գնացինք կավագործության իսկ երբ մենք հետ եկանք ես գրեցի այս պատումը։

Հաշվետվություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in ջոկատ | Posted on 30.01.2022

Մենք տարբեր տեղեր ճամփորդեցինք, տարբեր բանե սովորեցինք, տարբեր բաներ սովորեցրեցինք:
Մենք սովորել ենք աշխատել Quizizz ծրագրով, Math-o-mir ծրագրով և Canva ծրագրով:
Մենք ճամփորդեցինք սահադաշտ որտեղ շատ հավես և հետաքրքիր էր հետո ճամփորդեցինք Սևաբերդ և այնտեղ սահնակներով և բարրձիկների սահեցինք մի մեծ բլրից։
Մենք սովորեցրել ենք կրտսեր դասարաների սովորողներին աշխատել Outlook-ով և Quizizz-ով նրանք շատ խելացի էին և միանգամից հասկացան թե ոնց պետքե նրանցով օգտվեն։ 

  

Перейти к верхней панели