Երջանիկ խրճիթը

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 14.11.2021

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի

Գրիր մգեցրած բառերի հոմանիշները:
Մեղմիկ-մեղմ-մեղմագին:
Մտմտալ-մտածել-մտորել:
Շավիղ-ձանապարհ-արահետ:
Շնորհալի-տաղանդավոր-մեծաշնորհ:
ՈՒրախանալ-զվարճանալ-բերկրել:
Շքեղ-հոյակապ-շլացուցիչ:
Վերջալույս-մայրամուտ-արևամուտ:
Կրակ-խարույկ-օջախ:
Տաք- ջերմ-շոգ:

Վերնագրիր առանձնացված հատվածները:

Նախերգանք
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:


Խաղով տարված տղան
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:


Տխուր պատանեկություն
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:
-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:


Տղաի վերադարձը
Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:
-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…


Երջանիկ ընտանիք
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…


Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր:
Հատված՝ Երջանիկ ընտանիք
Մի օր շատ կարոտելուց հետո տղան դուրս եկավ դահլիճներից և գնաց ման գալու իր իսկական տունը, որ կարողանա հանգիս ապրել իր իսկական հայրիկի և մայրիկի հետ:

Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
Ոչ նրա իսկական մայրիկը և հայրիկը մեղավոր չէին, որ նա կորել էր: Իսկ այժմ նա ունի երկու ընտանիք:

12.11.2021 Թեմա՝ Բաժանման ստուգումը բազմապատկումով

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 14.11.2021

  1. Կատարի՛ր բաժանումը և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով
  • 7206 : 6 =1201                           1201×6=7206
  • 1260 : 9 =140                             140×9=1260
  • 15732 : 23 =684                         684×23=15732
  • 21280 :16 =1330                        1330×16=21280
  1. Բազմապատկումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բաժանումը:
  • 9240 :70 =132                      132×70=9240
  • 71600 : 40 =1790                 1790×40=71600
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.
  • 2760 : 12 – 500 x 25 : (324 + 176)=230-12500:500=230-25=205
  • 25600 : (100 — 60) x 55 -55=25600:40×55-55=640×55-55=35200=55=35145
  1. Հաշվի՛ր
  • 32 օր 10 ժ – 6 օր 14 ժ=778-158=620 ժ կամ 25 օր 20 ժ
  • 12 ժ 30 ր – 4 ժ 45 ր=750 ր- 285 ր=465 ր կամ 7 ժ 45 ր
  • 27 ր 5 վ – 6 ր 20 վ=1625 վ-380 վ=1245 վ կամ 20 ր 45 վ
  • 9 օր 16 ժ – 8 օր 30 ժ=232 ժ-222 ժ= 10ժ
Перейти к верхней панели