Մայրենի տնային 29.04.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 29.04.2024


Սեդրակ պապը
Մեր ամառանոցի պարսպի ամենաբարձր կողմը մեր հարևան Սեդրակ պապի տան պատն է։ Երբ  ամռանը գնում ենք ամառանոց, Սեդրակ պապն գարնան սկզբից այնտեղ է լինում։ Մի մռայլ դեմքով, քչախոս, ծխամորճը բերանին, փոքրիկ քայլերով անդադար գեղեցիկ քայլող ծերուկ է։ Այգինմանրակրկիտ խնամված ու յուրահատուկ, մրգատու ծառերով է շրջապատված։ Սեդրակ պապը միշտ ջղայն դեմքով է պատասխանում մեր բարևին, կարծես թե շատ կարևոր մտքի թելը կտրում ենք, երբ մեր ամառային փոքրիկ ընկերախմբով, աղմուկով անցնում ենք նրա կողքով դեպի փոքրիկ գետը լողալու։ Լավ հիշում ենք բոլորս նախորդ տարիների գնդակները, որ անզգուշությամբ գցել ենք Սեդրակ պապի այգին և ոչ մի խնդրանքով ետ վերձնել չենք կարողացել։ Այս տարի որոշել ենք փոխել մեր խաղի վայրը, ընդհամենը մի գնդակ ունենք։ Բա՜ մրգերը՞։ Մեկը-մեկից անուշաբույր աչքով են տալիս պարսպի վրայից կախված ծանր ճուղերից ու ամռան վերջին այդպես էլ չհամտեսած, թողնում ենք գնում։ Սեդրակ պապը մահակն ուսին ամբողջ ամառ ցանկապատի մոտ հետևում է, որ ոչ մի հատ միրգ չպակասի ծառերից։ Քանի, որ մեր պարիսպը նաև Սեդրակ պապի այգու պատն է, մի օր հայտնաբերեցինք, որ մեր այգու ոզնին կորել է։ Ընկերներիս հետ տակնովրա արեցինք ամբողջ գյուղը, բոլոր հարևանների այգիները, բայց չգտանք։ Անցել էր մետ քսան օր վոզնու անհետանալուց։ Առավոտյան հովին գետը գնաալուց, երբ անցնում էինք Սեդրակ պապի ցանկապատի մոտով այդ խոժոռ դեմքով ծերուկը լուռ բացեց դուռը մեր դիմաց և ձեռքով մեծ ներս կանչեց։ Տարակոսած դեմքերով բայց հետքրքրությունից դրդված հավաքեցինք մեր ուժերը և ներս մտանք։ Դրսից երևացող այգին էլ ավելի գեղեցիկ տեսքով կանգնեց մեր արջև։ Սեդրակ պապը լուռ նշան արեց մեզ դեպի այգու խորքը։ Գեղեցիկ և հավասարաչափ դասարորված վարդերի միջով հասանք այգու խորքը։ Մեր աջև բացվեց մի հրաշալի տեսարան, մեր կորած վոզնին փոքրիկ ձաքերի հետ խաղաղ քնած էր կարմրաթուշ խնձորենու տակ։    

Մայրենի տնային 26.04.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Անգլերեն | Posted on 28.04.2024

Ես Ապրիլ ամսվա ընթացքում կարդացել եմ Մատիլդա գիրքը, որը որ գրել է (Ռոալ Դալը) գրքում պատմում է մի աղջկա մասին ով շատ ինքնակամ և բարի էր բայց հետո իրեն ուղարկեցին ճամբար և այնտեղ նա ծանոթացավ նոր երեխանների և իր շատ ջղայն ջոկատավարի հետ։ Իսկ հետո իր և իր ջոկատի հետ պատահում էին տարբեր իրադարձություններ։

Բնագիոտություն 31.01.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ մարմինները հպվում են, որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական:

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:

26.04.2024 Բնագիտություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ: Առանձնական այն ուժը, որը առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, ու փորձում է վերականգնել իր ձևն ու չափերը 

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն: երբ մի մարմինը ազդում է մյուս մարմնի վրա։
  2. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: Նյուտոն, կիլոնյուտոն։
  3. Ի՞նչ տառով են նշանակում ուժը: F տառով։
  4. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: օրինակ եթե մենք հրենք պահարանը և նա շարժվի , մենք կկատարենք մեխանիկական աշխատանք։
  5. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: կիրառված ուժից և մարմնի անցած ճանապարհից։
  6. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: Մեխանիկական, ջերմային, ճառագայթային, էլեկտրային, քիմիական, միջուկային։
  7. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր: Նրանք սնվում են  այլ կենդանիներով, բույսերով։
  8. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային: Ճառագայթային էներգիայի շնորհիվ մեր երկիրը տաքանում է։
  9. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի: էլեկտրական էներգիան կարող է փոխակերպվել ջերմային, մեխանիկական, լուսային էներգիաների
  10. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:-
  11. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ_ կենդանի օրգանիզմներին։ Անհրաժեշտ է ճառագայթային էներգիան

26.04.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

 

Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակի ճառագայթների էներգիայով:

Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

1. Ջերմային էներգիա

2. Էլեկտրական էներգիա

3. Միջուկային էներգիա

4. Քիմիական էներգիա

5. Ճառագայթային էներգիա

6. Մեխանիկական էներգիա

Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են:

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

  • Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:

  • Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Նյուտոնը

  • Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

  • Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով: Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները:

  • Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

  • Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝    ա)ամենափոքր չափով       բ)ամենամեծ չափով։
  • Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Այն գույնի ճառագայթը, որը արտացոլվում է անթափանց մարմնից, տալիս է տվյալ մարմնի գույնը:

  • Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

  • Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Նրանց պետք է այդ հատկությունը, սնունդ հայթայթելու համար:

Լույսի բեկումը, ոսպնյակներ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում

Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից

Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:

Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով, օդը դառնում է անհամասեռ միջավայր

Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Երկու տեսակի`հավաքող և ցրող:

Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա, օրինակ՝ նկարում պատկերված մատիտը, ապա կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Մայրենի տնային 24.04.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 24.04.2024

Համո Սահյան << Կա մի թուլություն>>


Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Մեկնաբանություն
Բանաստեղծույթունը կարելի մեկնաբանել մի քանի ձևով։ Տողերը, կարելի է նվիրել սիրած էակին, հայրենիքին, հավատարիմ ընեկորջը։ Ցույց է տալիս մարդու նվիրվածությունը և սերը այն մեկի նկատմամաբ ում նվիրված են տողերը։

Մաթեմ 23.04.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 23.04.2024

Դասարանական առաջադրանքներ՝ 1075-ա,գ; 1076-ա;  1078-ա,գ; 1088-ա

Լրացուցիչ առաջադրանքներ՝1075-բ,դ; 1076-բ,;1078-բ,դ; 1088-բ

 

1075.Լուծե՛ք հավասարումը.

ա) z – 0,615 = 0,02

z = 0,615 + 0,02 = 0,617

z = 0,617

գ) 27 = z – 10,0001
z = 27 + 10,0001 = 37,0001
z = 37,0001


բ) z – 18,2 = 124,01
z = 18,2 + 124,01 = 142,21
z = 142,21

դ) 654,1 = z – 5037,203
654,1 + 5037,203 = z
z = 5691,13

1078. Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,99 = 0,01
x = 0,99 + 0,01 = 1
x = 1

գ) x – 8,64 = 0
x = 8,64 + 0 = 8,64
x = 8,64

բ) 4,52 = x – 10,48
x = 4,52 + 10,48 = 15
x = 15

դ) 20,3 = x – 0,45,
x = 20,3 + 0,45 = 20,48
x = 20,48

  1. Լուծե՛ք հավասարումը.

ա) x + 1/3 = 1
x = 1 – 1/3
x = (3:1)x1–(3:3)x1/3
x = 3-1/3 = 2/3
x = 2/3

բ) 2 x = 3   x= 3/2

 

 

Մայրենի դասարանական 22.04.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 22.04.2024

Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:
Ալեփրփուր — Սպիտակ ալիքներով՝ փրփուրներով:
Շառաչում
— Աղմուկով տեղի ունենալ

Շվաքը — Ստվեր, շուք:

Ինչպիսինն է Սահյանի աշխարհը:
Սահյանի աշխարհում ամեն ինչ հակառակ, տարորինակ և անսովոր էր։

,,Իմ աշխարհը,, վերնագրով շարադրություն գրի՛ր:

 

   

 

Перейти к верхней панели