Հարցեր և առաջադրանքներ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 28.02.2021

Հարցեր և առաջադրանքներ
1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

շալակատար-Շալակավորված մարդ, շալակով բեռ կրող մարդ, բեռնակիր:

ուռկան-ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց

պաղ-Ցուրտ, սառը

ախմախ-Հիմար, տխմար

թամքել-Թամբել

2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

ձկնորս-ագահ

շալակատար-բարի

խոսող ձուկ-գնահատող

հրեշ-աչքածակ

կին-միամիտ

հյուր-խելացի

3. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:

Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։
Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն
ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ
տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց
հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ
արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ:
4. Ինչպիսի՞ն էր ձուկը:

գեղեցիկ և խոսող
5. Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:

բարի և օգնող
6. Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և
տեղադրի՛ր բլոգումդ:

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ
պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։
7. Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:

Օրվան մի օր, ես իմ ընկերների հետ խաղում էի գետի մեջ։Ես անզգուշությամբ ընկա ձկնորսի ուռկանը, բայց մի բարի մարդ ինձ փրկեց նրանից և նորից ջուրը նետեց։Օրը կգա և ես կվերադարցնեմ նրա արած լավությունը։

8. Նամակ գրի՛ր ձկանը:

Սիրելի ձուկ , շնորակալություն եմ հայտնում որ չմոռացար մարդու լավ արարքը և օգնեցիր նրան։Մի օր այդ լավությունը քեզ հետ կգա։

Հուռիի կարասը

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 28.02.2021

Լինում է չի լինում մի աղջիկ, անունը Հուռի: Եփող, թափող, ավել անող։ Օրվան մի օր, էս աղջիկը որոշում է գնա քաղաք՝ փող աշխատելու։ Գնում աշխատում, հետ է դառնում գյուղ ,հիմի էլ մտածում․
— Բա աշխատածս ոսկին ո՞րտեղ պահեմ։ Գնամ փեփել-կեկելի մոտ,տեսնեմ մի կարաս չե՞ն ունենա։
Գնում է տեսնում փեփել-կեկելը արևի տակ հանգստանում են։ Ձեռքը դնում է ճակատին ու ձեն տալիս․
-Փեփել-կեկել,եթե ես ձեզ բուրդ տամ ,դուք ձեզ համար խալի գործեք,դրա դիմաց ինձ մի կարաս կտա՞ք։

Գորտերը շարունակում են կռկռալ,Հուռին էլ կարծելով ,որ համաձայն են ,բուրդը գետն է ածում ու գնում։Երկու օրից հետ է գալիս գետի ափ։ Տեսնում բուրդը փաթաթված մի մեծ քարի,մոտենում է տեսնում քար չի,մի մեծ կարաս է։ Ուրախանում է,փեփելին ու կեկելին շնորհակալություն է հայտնում,կարասը շալակն առնում ու տանում տուն։Դնում է տան անկյունում,աշխատած ոսկիները մեջն է ածում ու գնում այգին,ծառերը ջրելու։ Երեկոյան տուն է մտնում,ի՞նչ տեսնի։Կարասի ծայրին մի փեփել-կեկել նստած,գլխին ոսկուց թագ դրած։
-Վու՜յ ,փեփել – կեկելը իմ ոսկուց թագ են շինել։
Շատ ուրախանալուց,բռնում է ու համբուրում գորտի ճակատը,ճիշտ թագի մոտից,համբուրում է թե չէ,էս գորտը մեջտեղից ճաքում է ու գորտի մաշկի տակից մի գեղեցիկ փեսացու է դուրս գալիս։ Ու էստեղ երկնքից Հուռիի աշխատած ոսկիները թափվում են,ու ապրում են ուրախ ու երջանիկ։ Էն կարասն էլ դեռ կանգնած է իրենց տան անկյունում։ 

Անհաղթ աքլորը Հ․Թումանյան

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 23.02.2021

Ընտանեկան ռադիոթատրոն ՝ մայրիկ և Ռաֆայել

https://soundcloud.app.goo.gl/i8SwV

 

 

17.02.2021

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Անգլերեն | Posted on 17.02.2021

Թարգմանեք այս նախադասությունները։

Սա մկան նկար է։

It is a picture of a mouse.

Շունը հաչում է։

The dog barks.

Աննան նստած է սեղանի մոտ։

Ann sits at the table.

Գրիր ին՞չ կարող ես անել, օրինակ՝ I can swim.

I can jump.

I can read.

I can ski.

Աղվեսը Հովհաննես Թումանյան

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 11.02.2021

Երբ մտքերը սառչում են օդում (2-րդ մաս)

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 04.02.2021

                                                                                    Հարցեր և առաջադրանքներ 
1. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:
ա. երբ նա Բևեռում էր ապրում

Նա միլիոնավոր տարիներ վախեցել էր մտածել, որովհետև նրա մտքերը գրվում էին նրա գլխավերևում սառցելուլաներով։
բ. երբ նա Արևադարձում էր ապրում

Նա շատ հանգիստ կարող եր մտածել որովհետև այդ երկրում մտքերը չէին սառչում։

2. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Ես կարծում եմ որ ոչ որովհետև ուրիշ մարդիկ կարող են ինչ որ գաղտնիք իմանալ քո մասին։

3. Ի՞նչ խորհուրդ կտաս՝
ա. Բևեռի բնակիչներինբ.

Ես խորհուրդ եմ տալիս Բևեռի բնակիչներին մտածել, բայց մտածել լավ բաներ։

բ․Արևադարձի բնակիչներին

Լինել Բևեռի բնակիչների նման անկեղձ։

4. Գտի՛ր «կրկնվող» բառը:
Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

Արև

5. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.
Սիրուն -գեղեցիկ
ակնթարթ -պահ
հսկա -բարձրահասակ
անմիջապես -հեց հիմա
արև -արեգակ

6. Հորինի՛ր.
«Միլիոն տարի մեզանից հետո»

Ես կարծում եմ ,որ այդ ժամանակ մարդիկ քայլելու են երկնքում,մեքենաները սավառնելու են օդանավերի պես,հիվանդություններ չեն լինելու,կամ շատ արագ բուժվելու են մի անգամ ջրով լվացվելուց հետո։Մարդիկ քնելու կարիք չեն ունենալու։Ծնվելուց արդեն լինելու են գրաճանաչ ու շաաաատ գրքեր կարդացած։Մի խոսքեվ հետաքրքիր ժամանակներ են լինելու։

«Սառնարանում ապրող մտքերը»

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 02.02.2021

Արդեն շատ ուշ է, դեռ ինչքան է այս անկուշտ տղան բացելու իմ դուռը։Այդքան ուտե՞լ կլինի։ Պանիրը կերավ,կաթը խմեց, պաղպաղակը կերավ,հետո կերավ խոզապուխտը,հետո մի ամբողջ օր փորը կցավի և էլ իմ դուռը չի բացի։Միգուցե այդ ժամանակ մի քիչ սառչեմ,այս փոքրիկ ,անկուշտը չի թույլ տալիս հանգստանամ։

Երբ մտքերը սառչում են օդում

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 02.02.2021

Հարցեր և առաջադրանքներ
1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

կիսախուփ- Կիսով չափ խփված՝ փակված, կիսաբաց:

օձ ա ձուկ — Օձանման ձուկ:

Արևադարձ- աստղագիտություն) Արևի՝ արեգակնածիրի հյուսիսային կամ հարավային ծայրագույն կետով անցնելու ժամանակը:

Բևեռում-Երկրի պտույտի երևակայական առանցքի և երկրի մակերևույթի հատման կետը:

Ծով Ա. Ցուլ- ծովացուլի, ծովացուլեր, [գոյական]
Թիստանիների կարգին պատկանող ծովային կաթնասուն կենդանի, ծովափիղ:

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝

 ա. գլուխներս առնենք — կորչենք — ինչ որ տեղից փախչել

բ․ կուշտ մտածել — չհասկանալ նրան ով սոված է

4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:

Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր։

5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:

Միլիարդ աստիճան շոգ էր։

6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:

Կարծում եմ , պատմությունը ցույց է տալիս ,որ մտածելը  շատ կարևոր է։

7. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:

Աշխարհի բոլոր մարդիկ կհիմարանային։

8. Նշի՛ր «կրկնվող» բառը: Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

ծով

9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր. ծով-ից հավ 

ծով-հով-հավ

Перейти к верхней панели