Շնիկն ու լուսինը

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 21.06.2020

Կար չկար մի շնիկ կար:Ամեն երեկո,նա նայում էր երկնքին ու ձայն էր տալիս.
-Աու՜:
Ձայն էր տալիս ու նայում լուսնին:Մի ամպամած երեկո էլ նայեց երկինք ու չտեսավ լուսինը:Շատ տխրեց շնիկը:Մտածեց որ լուսինը նեղացել է իրենից,սակայն ամպերն էին թաքցրել լուսինը շնիկից:Շնիկը սկսեց թռչկոտել այս ու այն կողմ,հաչել ու կանչել ընկերոջը:Ամեն բան անիմաստ էր,ամպերն էլ ավելի շատացան ու անձրև տեղաց:Շնիկը հոգնել ու ուժասպառ էր եղել ընկերոջը կանչելուց և քնել էր ծածկի տակ ,անձրևի հանգստացնող կաթկթոցից:Որոշ ժամանակ անց ,երբ դեռ չէր լուսացել,շնիկն արթնացավ սառը քամուց ու երկինք նայեց,ամպերը ցրվել էին ու լուսնի գեղեցիկ կիսադեմը նորից ժպտում էր ընկերոջը:Շնիկը թռչկոտեց ու պոչը շարժեց ուրախությունից,իր ընկերը նորից իր հետ էր:

Окружающая среда

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Ռուսերեն | Posted on 14.06.2020

Մի արձանի պատմություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Նախագծեր | Posted on 08.06.2020

Перейти к верхней панели