Բնագիոտություն 31.01.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ մարմինները հպվում են, որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական:

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:

26.04.2024 Բնագիտություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ: Առանձնական այն ուժը, որը առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, ու փորձում է վերականգնել իր ձևն ու չափերը 

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն: երբ մի մարմինը ազդում է մյուս մարմնի վրա։
  2. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում: Նյուտոն, կիլոնյուտոն։
  3. Ի՞նչ տառով են նշանակում ուժը: F տառով։
  4. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: օրինակ եթե մենք հրենք պահարանը և նա շարժվի , մենք կկատարենք մեխանիկական աշխատանք։
  5. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: կիրառված ուժից և մարմնի անցած ճանապարհից։
  6. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: Մեխանիկական, ջերմային, ճառագայթային, էլեկտրային, քիմիական, միջուկային։
  7. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր: Նրանք սնվում են  այլ կենդանիներով, բույսերով։
  8. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային: Ճառագայթային էներգիայի շնորհիվ մեր երկիրը տաքանում է։
  9. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի: էլեկտրական էներգիան կարող է փոխակերպվել ջերմային, մեխանիկական, լուսային էներգիաների
  10. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:-
  11. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ_ կենդանի օրգանիզմներին։ Անհրաժեշտ է ճառագայթային էներգիան

26.04.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

 

Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակի ճառագայթների էներգիայով:

Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

1. Ջերմային էներգիա

2. Էլեկտրական էներգիա

3. Միջուկային էներգիա

4. Քիմիական էներգիա

5. Ճառագայթային էներգիա

6. Մեխանիկական էներգիա

Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են:

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

  • Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Մարմնի գույնը կախված է այն բանից, թե արեգակնային սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում:

  • Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Նյուտոնը

  • Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

  • Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է նրանց միջով անցած ճառագայթների գույնով: Կարմիր ապակին սպիտակ լույսից կլանում է բոլոր գույների ճառագայթները և բաց է թողնում միայն կարմիր գույն ունեցողները:

  • Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

  • Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝    ա)ամենափոքր չափով       բ)ամենամեծ չափով։
  • Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Այն գույնի ճառագայթը, որը արտացոլվում է անթափանց մարմնից, տալիս է տվյալ մարմնի գույնը:

  • Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

  • Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Նրանց պետք է այդ հատկությունը, սնունդ հայթայթելու համար:

Լույսի բեկումը, ոսպնյակներ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 26.04.2024

Ե՞րբ է լույսը բեկվում:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում

Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից

Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:

Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով, օդը դառնում է անհամասեռ միջավայր

Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Երկու տեսակի`հավաքող և ցրող:

Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա, օրինակ՝ նկարում պատկերված մատիտը, ապա կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Перейти к верхней панели