07.02.2022

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 07.02.2022

Մարմնի շարժման արագությունը  միավոր ժամանակում  նրա  անցած ճանապարհն է ։

70կմ/ժ  արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը          1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։

Արագություն = Ճանապարհ : ժամանակ

Ճանապարհ= Ժամանակ  · Արագություն

Ժամանակ= Ճանապարհ ։  Արագություն

Խնդիրներ դասարանում

  1. Բեռնատարը 740 կմ ճանապարհի առաջին 320կմ-ն անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։
    Լուծում               Պատ՝․11ժամ
    1.320:80=4ժ
    2.740-320=420
    3.420:60=7ժամ
    4.4+7=11ժամ

2. Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1620կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 10 ժամ, իսկ երկրորդ օրը՝  2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
Լուծում             Պատ՝․90ժ
1.10-2=8ժ
2.10+8=18ժ
3.1620:18=90Ժ

3. A քաղաքից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան  ժամում անցնում է 60կմ, իսկ երկրորդը՝  80 կմ։
Լուծում              Պատ՝․160կմ
1.8×60=480
2.8×80=640
3.640-480=160

4. Երևանից հակադիր ուղղություններով  շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 780կմ, եթե մեկը շարժվում է 70կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10կմ/ժ-ով պակաս  արագությամբ։
Լուծում                           Պատ՝․6ժ
1.70-10=60կմ/ժ
2.60+70=130կմ
3.780:130=6

Խնդիրներ տան համար

  1. Հեծանվորդը 1 ժամում անցնում է 20 կմ:
  • Քանի՞ կմ նա կանցնի 2 ժամում:
    Լուծում      Պատ՝․40կմ
    2×20=40
  • 80 կմ ճանապարհը որքա՞ն ժամանակում կանցնի, եթե 40 կմ անցնելուց հետո 1 ժամ հանգստանա:
    Լուծում                               Պատ՝․
    1.80:20=4ժամ                    5ժամում
    2.4ժամ+1ժամ=5ժամ
  1. Ավտոմեքենան քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում, եթե նա շարժվի հաստատուն՝ 70 կմ/ժ արագությամբ:
    Լուծում        Պատ՝․
    70×4=280     280կմ
  2. Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:
    Լուծում                Պատ՝․
    1.80×3=240         160կմ
    2.400-240=160
  3. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու ավտոմեքենա : Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75 կմ/ժ:
    Լուծում                     Պատ՝․
    1.2×60=120            270կմ
    2.2×75=150
    3.120+150=270

Write a comment

Перейти к верхней панели