17.11.2023

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 17.11.2023

Պատասխանել հարցերի

Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափը։

Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):
1կՆ=1000Ն:

Մեխանիկական շարժում,արագություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 31.10.2023

Ի՞նչ է մեխանիկական շարժումը:Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմիների նկատմանբ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում:

Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:Գետում լողացող ձուկը շարժվում է գետի ապի նկատմամբ:

Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:Ըստ հետագծի շարժումների լինում են ուղղագիծ և կորագիծ, ըստ արագուցյան ՝ հավասարաչափ և անհավասարաչափ:

Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:Արագությունը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը, չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 25.10.2023

Դասարանական աշխատանք

 

Պատասխանել հարցերին

 

Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:- Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Ի՞նչ թթուներ կան բնության մեջ: կիտրոնաթթու, քացախաթթու, կաթնաթթու, խնձորաթթու, կարագաթթու

Որտե՞ղ է կիրառվում գիպսը: Գիպսը կիրառվում է բժշկության, շինարարության, քանդակագործության մեջ:

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:- Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:-Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։

Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:-Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

20.10.2023

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 20.10.2023

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում: Աղբի վեիամշակում, այլընտրանքային վառելիքի կիրառում, օդային տրանսպորտի քչացում, պեստիցիդների և հերբիցիդների կիրառման սահմանափակում, ջրի պաշարների խնայում և այլն:
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:- Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Որովհետև աղբը այրելիս կարող են առաջանալ թունավոր գազեր, որոնք կարող են վերածվել թթվային անձրևների:

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 06.10.2023

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝  ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների,  բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի  այրման հետևանքով մեծ քանակությամբ  մոխիր  և  այլ թափոններ  են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր:
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ:
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:

Հաշվետվություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 29.09.2023

Դաս 1-ին
Դաս 2-րդ
Դաս 3-րդ
Դաս 4-րդ

Բնագիտություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 29.09.2023

Դասարանական աշխատանք

 

Պատասխանել հարցերին .

 

1.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

 

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ

2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։

 

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

 

Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ, երբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի տեղի է ունենում քայքայման քիմիական ռեակցիա:

 

Լրացուցիչ տնային առաջադրանք

 

Պատասխանել հարցերին

 

1.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։

ա) C+O2 =CO2 միացման ռեակցիա

 

բ) CH4=H2+C քայքայման քիմիական ռեակցիա

 

գ) H2+S= H2S. միացման ռեակցիա

 

դ) FeS=Fe+S քայքայման քիմիական ռեակցիա

 

2.Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

 

2H2O=2H2+ O2

 

CaCO3=CaO+CO2

 

Բերե’ք միաց

Բնագիտություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 27.09.2023

Պատասխանել հարցերին

 

 

Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

 

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

 

Օրինակ. մսաղացով ինչ-որ բան մանրեցնել:

 

Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

 

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

 

Օրինակ. կրակի այրման ժամանակ փայտի վերածումը մոխիրի:

 

Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

 

Ֆիզիկական-բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը

 

Քիմիական-լուցկու այրվելը, կաթի թթվելը,մոմի այրվելը։

Բնագիտություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 27.09.2023

Պատասխանել հարցերին

 

 

 

Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

 

Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

 

Օրինակ. մսաղացով ինչ-որ բան մանրեցնել:

 

Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

 

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:

 

Օրինակ. կրակի այրման ժամանակ փայտի վերածումը մոխիրի:

 

Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

 

Ֆիզիկական-բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը

 

Քիմիական-լուցկու այրվելը, կաթի թթվելը,մոմի այրվելը։

Բնագիտություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Բնագիտություն | Posted on 27.09.2023

Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:

 

Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։

 

Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրգանիզմների թագավորությունները չորսն են՝ բույսերի, կենդանիների, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

 

Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է:

 

Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

 

Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:

Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Օդի աղտոտում, երաշտ, բնության աղտոտում:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

 

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

 

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

 

Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարևոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

 

Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են:

 

Ինչո՞վ են սնվում կենդանիները:

Կենդանիները սնվում են բույսերով, սնկերով կամ միջատներով:

Перейти к верхней панели