12.03.2024

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 12.03.2024

Աշխատանք դասարանում

  1. Կետերըփոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում (խոր)՝ խորջրյա անձավներում (անձավ) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացությունների (միանալ) քայքայումը խորքերում                  (խոր) մեծանում է:

  1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:

ա) Պապ            բ) Հովհաննես Թումանյան

երգիչ          Արշակ Երկրորդ

ձիապան            նվագախումբ

աղջիկ              Ձենով Օհան

լուսնյակ             Հայաստանի Հանրապետություն

Ա) Բոլոր բառերը ցույց են տալիս անձ իսկ լուսնյակ բառը՝ ոչ։

Բ) Բոլոր բառերը ցույց են տալիս հատուկ անուն իսկ նվագախումբ բառը՝ հասարակ։

  1.  Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերուլթյունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

Եթե ստեղծագործության անուններ են, եթե թերթերի անուններ են, անունները, հրատարակչությունների և ինչ, որ սարքերի անունները։

  1. Տրվածհատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ «Հազարան բլբուլը»:

«Հաղթանակ» և «Կիևյան» կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները «Ապալոն-11» տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան «Դունկան» զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

«Ջերմուկ» հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի «Աքսորականներն անտառում» արկածային վեպը:

Write a comment

Перейти к верхней панели