Աշուն օր

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 26.09.2022

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
    Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ օդ։
  2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է, գունավորեք այդ
    հատվածները:

    Աշուն օր

    Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ օդ։

    Գոռաց երկինք, բուք արավ,
    Հևաց, հևաց.
    Ծերուկ երկիր սուգ արավ։
    Ճաքեց հեռուն ամպ,
    Երկիր դողաց-բա՛մբ։

    Բողբոջ արև շող կապեց,
    Դողաց, սողաց,
    Արյուն-ամպից քող կապեց։
    Վառեց լեռան լանջ,
    Լեռան ցավատանջ։

    Տեղաց անձրև մաղ տալով,
    Մարմանդ-մարմանդ,
    Հոգնած տերև շաղ տալով։
    Երկիր քուն դրավ,
    Եվ թռչուն թռավ։

    Հուզված առուն փախ տվավ
    Սողուն-սողուն,
    Ձորում մշուշ կախ տվավ։
    Քամին ելավ վեր,
    Արավ տարուբեր։

    Մոխիր ամպեր ժիր եկան
    Դալուկ-դալուկ,
    Սարի վրա ցիր եկան։
    Հալեց աշուն օր
    Կյանքիս սևավոր։

  3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան — ցրվեցին
    կախ տվավ — կախվել
    փախ տվավ — փախավ
    քուն դրավ — քնեց
    վար եկան — իջան
    շող կապեց — ճառագայթեցին

    1. Բանաստեղծության տներից մեկը paint ծրագրով նկարեք:

      Ուսումնասիրություն․ պարզիր և գրիր, թե Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:

      Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտ:
      Կոմիտասի անվան պանթեոն:
      Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
      Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն:
      Կոմիտասի անվան պետական լարային քառյակ:
      Կոմիտասի պողոտա:
      Կոմիտասի հուշարձանները:

Write a comment

Перейти к верхней панели