22.09.2022

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 22.09.2022

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
    Սաղարդ- Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ
    սարսել-Ցնցվել, սասանվել
    տարափ-թափվող, հոսող, շատ ուժեղ
    բուք-Սաստիկ քամի
    վայուն-Վայելու ձայն
    մայուն-Մայելու ձայնը
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
    Աշուն
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:
    Աշնան օրեր
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:

              Աշնանային այգին
    Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
    Մառան տարան գիրկ ու գիրկ,
    Աշուն սընաւ։

              Հրաժեշտ
    Սաղարդ–սաղարդ սարսելով,
    Ոսկի տերեւ դարսելով
    Աշուն քընավ։

    Խորը աշուն
    Տարափ ու բուք փըչելով,
    Վայուն–մայուն ճըչելով՝
    Աշուն ծընավ։

Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:

նգիր սովորիր բանաստեղծությունը:

22.09.2022

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 22.09.2022

22.09.2022

Թեմա՝ Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում

  1. Հաշվիր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից

Ա. 50 x 42 x 40=84000

Բ. 40 x 48 x 25=48000

Գ. 40 x 70 x 50=14000

Դ. 2 x 47 x 5=4700

Ե. 80 x 60 x 50=24000

Զ. 30 x 24 x 50 x 20 =72000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50

a x 2 x 90 x b=80x2x90x50=2x50x90x80=72000

  1. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265 : 5+(9324-8872) x 7= 7735

Բ) 3264 : ( 160 : 20) : 8= 3264

  1. Եթե Տիգրանի մտապահված թիվը մեծացնենք 4 անգամ, կստանանք մի թիվ, որը 5-ի քառապատիկից մեծ է 3 անգամ: Ո՞ր թիվն է մտապահել նա:
    Լուծում                                      Պատ՝.
    5×4=20                                         15
    20×3=60
    60:4=15
  2. Դի՛ր փակագծերն այնպես, որ վերականգնվի հավասարությունը։
    • (840+200)-(280-80)=840
    • (550-370)-(400:20)=200
    • 700-700)-(600:5)=200
    • (600-300)+(800:4)=100
  3. Խնձորով բարձած մեքենայում արկղերը դասավորված են 4 շարքով, յուրաքանչյուրում՝ 6 արկղ։ Այդպիսի շարքերով արկղերը 5 շերտով դասավորված են իրար վրա։ Հայտնի է նաև, որ մեկ արկղ խնձորի զանգվածը 20կգ է։ Որքա՞ն է մեքենայում բարձաձ ամբողջ խնձորի զանգվածը։
    Լուծում                                      Պատ՝.
    6×4=24                                       2400կգ
    24×5=120
    120×20=2400կգ
  4.  Եռանկյան մի կողմը 44մմ է, իսկ մյուս երկու կողմերի գումարը 104մմ է։ Հաշվի՛ր այդ եռանկյան պարագիծը։
    Լուծում                                      Պատ՝.
    104+44=148մմ                        148մմ

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը 

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 21.09.2022

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում ։ + Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը ։ + Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։+ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։+ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր; Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։ + Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։+

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։+ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։+ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։+ Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։+ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։+ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։+

1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։+ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց  ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։+ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է.

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:+

Թե ինչպես գրվեց առաջին նամակը

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 18.09.2022

Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։
Ես ինձ համար չգտա անծանոթ բառեր:

Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը: Գրավոր փոխադրիր։
Իմ կարծիքով ամենազվարճալի հատվածը դա արաջին հատվածն է :

Վերնագրիր հատվածները։

Մաս առաջին                                                                    Ծանոթություն 

Հարյուրավոր դարեր առաջ ապրում էր մի մարդ: Նա իսկական նախամարդ էր և ապրում էր քարանձավում: Ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ: Նրան Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ էր, իսկ նրանց դստրիկին ես Թաֆֆի կասեմ:Նրանք երեքով անչափ երջանիկ էին: Մի օր Թեգումայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը:
Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց:

— Քո երկար սև նիզակը տանն է, — ասաց Թաֆֆին,- թող վազեմ և մայրիկին խնդրեմ՝ տա:

— Թմբլիկ տոտիկներիդ համար բավական երկար ճանապարհ է. Բացի դրանից, մեկ էլ տեսար՝ ընկար ճահիճն ու խեղդվեցիր: Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց, բաց արեց կաշվե փոքրիկ պայուսակը և գործի անցավ: Թաֆֆին նույպես նստեց, ոտքի մատները ջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց ու խոր մտքերի մեջ ընկավ:

— Լսի՛ր, հայրի՛կ, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ էլ ես: Եթե իմանայինք, նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը բերելու:

— Ասածդ խելքին մոտ է, — արձագանքեց հայրը:
Այդ պահին մի օտարական էր անցնում գետափով: Նա ոչ մի բառ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ, ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը:

— Մո՛տ արի, — կանչեց Թաֆֆին, — գիտե՞ս, թե որտե՛ղ է ապրում մայրիկս:
«Հիանալի երեխա է», — մտածում էր օտարականը:

— Ուզում եմ, — շարունակեց Թաֆֆին, — որ մայրիկիս մոտ գնաս ու բերես հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևում:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շաձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

                                                                       Հնադարյան խարնաշփոթ
Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատրել իր միտքը:

 

 

15.09.2022

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 15.09.2022

  1. Ինչի՞ է հավասար երկու թվերի գումարը, եթե նրանցից առնվազն մեկը 0-է: Ձևակերպեք գումարման տեղափոխական օրենքը:
    Հավասար է այն թվին որը գումարվում է 0-ին:
    Գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում:
  2. Գտե՛ք ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի գումարը։
    999+1000=1999
  3. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը՝ հաշվել առավել հարմար եղանակով։
    • 150+200+250=250+150+200=600
    • 796+100+4+250=796+4+100+250=1150
    • 38000+6550+2000=38000+2000+6550=46550
  4. Կատարեք գումարում` օգտվելով գումարման տեղափոխական օրենքից

125 + 58 + 75 + 80 + 42 + 120 =125+75+58+42+80+120=200+100+200=500

5.Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համեմատման ճիշտ նշանը.

Բ. 68 : 2 + ( 13-3) x 2 < ( 25 + 3 ) : 4 + 7 x 7 – 2
54                                      75

Գ. ( 51 – 31) x 2 – 30 < 105 : 3 – 2 x (17- 3) + 5
10                                     35

6. Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ: Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռակների համար:
Լուծում                             Պատ՝.
1.18000:5=3600              43200դրամ
2.3600×12=43200

7.Մեքենան առաջին օրն անցել է 115կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Երրորդ օրը մեքենան անցել է 10 կմ-ով ավելի, քան առաջին երկու օրում։ Ընդամենը քանի՞ կիլոմետր է անցել մեքենան երեք օրում։
Լուծում                                                                  Պատ՝.
1.115+15=130                                                          500կմ
2.130+115+10=255
3.115+130+255=255+115+130=500

15.09.2022

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մաթեմատիկա | Posted on 15.09.2022

 

1․ Գրե՛ք որևէ երկու եռանիշ թիվ, որոնց գումարը եռանիշ է, և երկու եռանիշ թիվ, որոնց գումարը քառանիշ է։
100+100=200                     800+800=1200
200+299=499                     900+900=1800

2․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով։

  • 6480+224+500+20 =6480+20+500+224=7224
  • 12000+6214+8000 =12000+8000+6214=26214
  • 7480+364+500+20 =7480+20+500+364=8364
  • 150+200+250=150+250+200=600
  • 796+100+4+250=796+4+100+250=1150
  • 38000+6550+2000=38000+2000+6550=46550

3.Աղջիկը 2 տարեկան է: Հայրիկը նրանից մեծ է 30 տարով: Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից: Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց:
Լուծում                               Պատ՝.
1.30+2=32                          1.16
2.32:2=16                           2.6
3.36:6=6

4. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7=653+3164=3817

Բ) 3264 : ( 160 : 20) : 8=3264

Ամառային պատում

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 15.09.2022

Ես ամռանը եղել եմ մեր գյուղում այնտեղ շատ հետքրքիր էր ես այնտեղ խաղում էի ընկրներիս հետ և զուգահեռ հանգստանում:
Ամառվա ընդացում ես ինձ համար հայտնաբերեցի նոր զբաղմունքներ և սկեսեցի գնալ լողի և մինչև հիմ գնում եմ:

Նամակ մայրիկին

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 14.09.2022

Մարև ձեզ ես Ռաֆայելն եմ և ես կգրեմ նամակ մայրիկիս:
Մայրիկ ես քեզ համար նվեր եմ պատրաստել, արի և տես թե ինչ նվեր է, դա շատ հետաքրքիր բան է և գեղեցիկ:

Նամակ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 14.09.2022

Նամակ (լատ.՝ brevis — «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։

Նամակագրությունների քանակը ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների (հեռախոսֆաքսէլ. փոստ) հայտնագործությունից հետո զգալիորեն նվազել է։

Այբբենական կարգ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 13.09.2022

3.ա,բ,գ,է,ը,թ,ժ,ի,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ
Դուրրս մնացած տառեր
լ,խ,ծ,շ,ու,ք,և,օ,ֆ,դ,ռ,ե

5.դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ

 

Перейти к верхней панели