1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում:
Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Տղան հասկացավ, որ իր եսասիրության պատճառով ուրիշներն են տուժում։
2. Բացատրի՛ր վերնագիրը:
Վերնագիրը հենց «Հացը» է կոչվել, որովհետև հացը վաստակում ես աշխատանքի շնորհիվ, առանց աշխատանք հաց չես կարող ունենալ։
3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից:
Միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում…
4. Բացատրի՛ր բառերը՝ քիվ, ակ, գողունի, կլանչոց, կածան, խաշամ, տիղմ:
քիվ`հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից:
Ակ`աղբյուր, տեսողություն
գողունի`գողությամբ ձեռք բերված
կլանչոց`հաչոց
կածան`արահետ
խաշամ`ծառերից թափված տերևներ
տիղմ`հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք ջրերի (ծովերի, գետերի, լճերի) հատակին կամ ճահիճներում:
5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի:
Տղայի հայրիկը շատ էր ուզում, որ ապագայում իր տղան կարողանա լավ աշխատանք ձեռքբերի։