Գործնական քերականություն

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 8 декабря, 2022

1. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:
Անտառը, անտառի, անտառներ, անտառին, անտառից, անտառով,
Մեր անտառը վառվում է։
Անտառի կենդանիները վազվզում են։
Մեր անտառները շատ գեղեցիկ են։
Մենք կենդանիներ ենք նվւրել մեր արհեստական անռաին։
Մեր անտառից բան չի կարելի վերձնել։
Մի տղա քայլում էր անտառով։

2. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը  հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բունին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բներով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովերը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչը ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:

3. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցողհականիշ բառերով փոխարինի՛րԳոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ, անդուռ պահեստ, անծխնելույզ վառարան, անդանակ մորթել, անշնորհք նստել, անկարգ գնալ:
լուսամուտով սենյակ, պահեստ առանց դուռ, ծխնելույզով վառարան, մորթել դանակով, շնորքով նստել, կարգին գնալ։

4. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր (արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ն նայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը: Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղը գնալը, որը Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (իից ովում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

Write a comment

Перейти к верхней панели