Ը-ի ուղղագրությունը

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 16 марта, 2022

  1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:
    Ընկեր-ընկերություն, ընկերանալ
    ընթերցել-ընթերցանություն, ընթերցարան
    ընթանալ-Ընթացակցել, ընթացակարգ
    ընտրել-ընտրություն, ընտրանի
  2. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Անակնկալ, Անընկալելի, Ակնբախ, ձկնկիթ, սրնըրդաց, Ճեպընդաց, ինքըստինքյան, կորնթարդ, մթնկա, հակընտիր, գույնսգույն, անստորագիր, հետսհետե, ակնդես, խոչընդոտ


3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասվալտապատ ճանապարհների եզրերով:

Մարզեր և մարզկենտրոներ Արագածոտն — Աշտարակ

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Հայրենագիտություն | Posted on 16 марта, 2022

Արագածոտն — Աշտարակ Աշտարակ Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է Սաղմոսավանի, Նազրևանի, Շորշորի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը Հայաստանի օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։

Ավետիք Իսահակյան

0

Posted by rafayelgrigoryan | Posted in Մայրենի | Posted on 16 марта, 2022

Մենք երեկ մեր դասարանով գնացել եինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը և իմացել նրա մասին շատ բաներ և փաստեր:
Ավ. Իսահակյանանի հյուրասենյակում կարիմեծ սեղան վորի շուրջ դրված էին աթոռներ բայց դրանցից մեկը տարբերվում էր որովհետև այդ աթոռը Ավ. Իսահակյանինն էր

Перейти к верхней панели